Սեփական պատասխանատվության խնդիրները քննարկելիս՝ մենք շատ ավելի լավ լռում ու շրջանցում ենք, քան փորձում հասկանալ, թե ինչո՞ւ և որտե՞ղ թույլ տրվեց սխալը…Նորայր Նորիկյան

Հայոց Մեծ եղեռնը զուտ զգացական դաշտում ընկալելու, մազապուրծի կարգավիճակում պահելու հակաիրական կանխավարկածը մատնում է մեզ բացառապես ողորմության ու անզորության:

Картинки по запросу եղեռնի նկարներ

Մենք զրկվում ենք պրագմատիկ քաղաքական օրակարգ հիմնելու և այն կյանքի կոչելու հնարավորությունից, փոշիացնում մեր իրական ենթադրյալ հնարավորությունները՝ ապագայի Հայաստանը կառուցելու համար…

Картинки по запросу եղեռնի նկարներ

Բայց առավել վտանգավոր է, որ այսպիսի մտայնությունն ամենից առաջ զրկում է մեզ համարձակորեն խոսելու սեփական պատասխանատվության գոյության մասին՝ թե՛ անցյալի, թե ներկայի, և թե՛ ապագայի համար։

Картинки по запросу եղեռնի նկարներ

Սեփական պատասխանատվության խնդիրները քննարկելիս՝ մենք շատ ավելի լավ լռում ու շրջանցում ենք, քանի փորձում հասկանալ, թե ինչո՞ւ և որտե՞ղ թույլ տրվեց սխալը…

Похожее изображение

Հայոց Եղեռնի վերաբերյալ բացառապես զգացական ընկալումներով ապրելն ու հարատևելը կասեցնում է մեր բնականոն զարգացումը, զրկում հայ հասարակական-քաղաքական մտքին դուրս գալու ռացիոնալ հուն՝ պահելով մեզ գոյություն ունեցող բարդույթների մեջ:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1041362042732433&id=100005759414165

(Visited 47 times, 1 visits today)