Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդում են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այս պահին գտնվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Այս պահին հուշահամալիրում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ փոխվարչապետներ Տիգրան Ավինյանը, Մհեր Գրիգորյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ԱԳ նախարար  Զոհրապ Մնացականյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նրանք ծաղկեպսակ դրեցին Անմար կրակի մոտ:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն աղոթք կարդաց և խաղաղություն մաղթեց բոլորին:

ԼՈՒՐԵՐ 10.00 | Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է | «Ազատություն» TV | 24.04.2019

ԼՈՒՐԵՐ 10.00 | Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է | «Ազատություն» TV | 24.04.2019

Опубликовано Ազատություն ռադիոկայան Вторник, 23 апреля 2019 г.

(Visited 22 times, 1 visits today)