Ցեմենտի գործարանի վաճառքը եղել է գիշերային․ առավոտյան հայտարարվել է, որ գործարանը վաճառվել է և վերջ․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ ասաց, որ Սարգսյանի հրաժարականը պատմական, օբյեկտիվ անհրաժեշտություն էր:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ չկատարած խոստումները ևս որոշիչ եղան Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցում, Արամ Սարգսյանն ասաց. «Սերժ Սարգսյանը մերժել է Լավրովի տխրահռչակ տարբերակը, ինչը զարմացրել էր ԵՏՄ մեր գործընկեր Լուկաշենկոյին, որն էլ բարձրաձայնել էր այդ մասին: Եվ դա կարող էր իր՝ հրաժարական տալու կամ Ռուսաստանի կողմից անընդունելի դառնալու խնդիր առաջացնել»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահը կարծում է, որ այսօր երկրի խնդիրը Նիկոլ Փաշինյանի կողմից թիմը ղեկավարելու մեջ է: «Թիմերն իրենց էությամբ ագահ են։ Ինձ առաջին հերթին մերժել է իմ թիմը, որից հետո է Ռոբերտ Քոչարյանը կարողացել ազատել ինձ պաշտոնից: Այն ժամանակ «Միասնություն» դաշինքն էր, ՀՀԿ-ն և ՀԺԿ-ն»,-պատմեց Սարգսյանը՝ շարունակելով.

Картинки по запросу Արամ Սարգսյան

«Թիմերը, որոնք մեծամասնություն են, համարում են, որ իրենք քիչ գնահատված են, իրենք շատ են արել, իրենց քիչ է հասել, ու իրենք անընդհատ պահանջում են: Եթե լիդերը տալիս է ուզածը, էդ տալը վերջ չունի, եթե չի տալիս, առաջանում են ճեղքեր»:   Ըստ Սարգսյանի՝ այսօր ՔՊ-ի թիմում ճեղքում է առաջացել ՊՎԾ պետին ներկայացված մեղադրանքի առիթով:

«ՔՊ-ն երկու բևեռի է բաժանվել, կա նաև միջին մաս, որը շատ սթափ ասում է՝ կյանքը բումերանգ է. չի կարելի մարդկանց մեղադրել անմեղության կանխավարկածը չպահելու մեջ, երբ մի քանի շաբաթ առաջ դու նույնն էիր անում»: Որպես օրինակ նշեց ԵՊՀ ռեկտորի դեպքը. «Ինչու՝ էդպես չէ՞ր»:   «Նիկոլ Փաշինյանը պիտի լինի անողոք և հավասարությունը պահի՝անկախ նրանից՝ թիմում ինչ կլինի: Անմեղության կանխավարկածը պիտի հարգեն բոլորը, ինքը չի հարգել ու պահանջում է իր հանդեպ հարգել, դա էդքան էլ ճիշտ չի:

Похожее изображение

Էդ մասին հենց իրենց թիմի մարդիկ են գրում»,- նշեց Արամ Սարգսյանը՝ հավելելով. «Խնդիրների լուծման ժամանակահատվածն օր օրի նվազում է, քայլեր է պետք անել: Կան գործընթացներ, որ թիմային մակարդակում տանում են նրան, որ չեն թողնում գործող վարչապետին կոնկրետ խնդիրների լուծման առումով ավելի արագ քայլեր անել»:   Ըստ Սարգսյանի՝ խնդրի լուծումը մի տեղ է. թիմերը պետք է այդքան մեծ չլինեն և այդքան քվե չունենան:

«Եվրոպական երկրներում հաղթած թիմերն ունենում են 30-35 տոկոս քվե և կոալիցիա ձևավորելով՝ անում են իրենց ծրագրերը։ Ուժեղ թիմերը Հայաստանում որևէ վտանգ չեն տեսել և ասել են, որ ճանապարհներն անցնում են Մելիք-Ադամյանով։ Մենք էսպես ենք որոշել, էսպես պիտի քվեարկենք, մեր ուզած կառավարության մոդելն էսպիսին է ու ճիշտը դա է, ու սկսել են ընդդիմությանը դուրս թողնել, ինչից էլ առաջացել է համակարգային որոշակի բևեռվածություն, անհանդուրժողականություն, չհասկացվածության պատ»,- ասաց Սարգսյանը:

Картинки по запросу Արամ Սարգսյան

Ըստ նրա՝ այսօր Հայաստանում նույն իրավիճակն է. ունենք բարձր վստահության քվե ստացած իշխանություն, որն իրեն շատ ազատ է զգում, թիմն էլ այդ ազատության մեջ անընդհատ իրենն է պահանջում՝ որևէ վտանգ չզգալով: «Հաջորդ ընտրությանը Նիկոլ Փաշինյանը սև ու սպիտակի խնդիր չպիտի դնի, որովհետև էդ սև ու սպիտակի խնդիրը, որ ինքը դրեց ու ունեցավ 70-80 տոկոսը, էսօր էդ տոկոսն իրեն խանգարում է: Եթե էսօր էլ չի խանգարում, վաղը խանգարելու է»:

Անդրադառնալով «Արարատ ցեմենտի» խնդրին՝ Արամ Սարգսյանը, որը գործարանի տնօրենն է եղել 2002 թվականին և նրան աշխատանքից ազատելուց հետո պետական գործարանը վաճառվել է, դժվարացավ ասել, թե կոնկրետ որքան գումարով է այն վաճառվել: «Թող իրավապահ մարմինները զբաղվեն այդ հարցով։ Ես գիտեմ, որ էն ժամանակ արել եմ առաջարկ, որով 12 մլն դոլար էի առաջարկում՝ գործարանը գնելու համար, և էդ անում էի կոլեկտիվի հետ, որին մասնակցում էր նաև գերմանական «Սիմենս» ընկերությունը:

Похожее изображение

Ֆինանսական հոսքերն ապահովում էր Եվրոպական զարգացման բանկը, որի փաթեթներն ամենագրագետ ու ճիշտ արվածն էին: Առաջին փուլում որևէ մեկը չմասնակցեց, բայց չվաճառեցին մեզ»,- պատմեց Արամ Սարգսյանն ու բացահայտեց. «Վաճառքը եղել է գիշերային. առավոտը հայտարարել են, որ գործարանը վաճառվել է ու վերջ»:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

factor.am

(Visited 470 times, 1 visits today)