Ո՞վ է Ուկրաինայի առաջին տիկինը. (Լուսանկարներ)

Ուկրաինական ԶԼՄ-ները տեղեկություններ են հրապարակել նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի տիկնոջ՝ Ելենա Զելենսկայայի մասին: 41-ամյա Ելենան կտրականապես դեմ է եղել ամուսնու՝ քաղաքականություն մուտք գործելուն։

Այս մասին հաղորդում է Gazeta-ն: Իր երկու երեխաների՝ 14-ամյա Ալեքսանդրիայի և 5-ամյա Կիրիլի մորը Զելենսկին իսկական ընկեր է համարում:

Ելենան ու ապագա ամուսինը սովորել են նույն դպրոցի զուգահեռ դասարաններում, բայց նրանց հանդիպումը տեղի է ունեցել դպրոցն ավարտելուց հետո միայն, երբ երկուսն էլ արդեն ուսանող էին ու սովորում էին տարբեր համալսարաններում: 8 տարվա ընկերությունից հետո 2003թ. նրանք ամուսնացել են:

Ելենան գերազանցությամբ ավարտել է Կրիվորժի տեխնիկական համալսարանը, որտեղ ստացել է շինարարի որակավորում:

Առաջին տիկինը երբևէ չի աշխատել իր մասնագիտությամբ: Փոխարենը՝ նա «95 Квартала» նախագծի տեքստերի հարցում օգնել է ամուսնուն:

(Visited 400 times, 1 visits today)