Միհրան Պողոսյանը ՌԴ-ում կկալանավորվի 40 օրով… մանրամասներ

ՀՀ գլխավոր դատախազի խորհդրական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին՝ Քեթրինի Միհրանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել. նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Կիրակի օրը Միհրան Պողոսյանը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում։

ԴԱՀԿ ծառայության նախկին պետը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

armtimes.com

(Visited 72 times, 1 visits today)