«Ինձ համար գնված» նոր «Տոյոտա Քեմրի»-ի մասին»․ Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հատուկ «ինձ համար գնված» նոր «Տոյոտա Քեմրի»-իմասին.

— ծառայողական ավտոմեքենան արտադրվել է 2015-ին,
— վազքը կազմում է մոտավորապես 125.000 կմ,
— մամուլում տարածված հոդվածի վերնագիրը և բովանդակությունն իրար չեն համապատասխանում:

ԱԺ աշխատակազմի ղեկավարը նշում է, որ ինձ համար նոր ծառայողական մեքենա չեն գնել:

Թարմացում. քիչ առաջ աշխատակազմից ինձ տեղեկացրեցին, որ մեքենան ԱԺ-ն ձեռք է բերել հենց 2015-ին»։

(Visited 379 times, 1 visits today)