Քոչարյանի տարիներին Ծառուկյանի ձեռքբերումների մասին հրապարակումներ են սպասվում. մանրամասներ

Վերջին օրերին Ծառուկյանն ու նրա թիմակիցներն ամեն կերպ փորձում են փրկել «Արարատցեմենտ»-ում Ծառուկյանի սպասվող կորուստները։

Վերջինները, որպես ինքնապաշտպանության հիմնական մաս, օգտագործում են այն քաղաքացիներին, ովքեր, հնարավոր է՝ գործազուրկ մնան։

Ավելին․ Ծառուկյանն իրեն թույլատրում է հնչեցնել այնպիսի արտահայտություններ, ինչպես օրինակ՝ «հիմա իմացեք՝ ով ա ժողովրդի թշնամին» և այլ։

Ասում են, որ Ծառուկյանի ու նրա թիմակիցների վերջին օրերի աղմուկ-աղաղակն ու նման հայտարարությունները զայրացրել են իշխանություններին։

Համաձայն շրջանառվող լուրերի, առաջիկայում իշխանությունները կհրապարակեն մանրամասն տեղեկություններ այն մասին, թե ինչպես և ինչ պայմաններում է Ծառուկյանը ձեռք բերել «Արարատցեմենտ»-ը, «Արմենիա Լադա»-ն և այլ ընկերություններ։

Ասում են նաև, որ բոլոր խոշոր ընկերությունները Ծառուկյանը ձեռք է բերել Քոչարյանի իշխանության օրոք, իսկ դրանց մի մասի շուրջ առկա են քրեական պատմություններ։

mamul.am

(Visited 441 times, 1 visits today)