Սա տեսնել է պետք. Հրապարակի քարե ­գորգի վրա կանթեղներով խաչ են կազմել

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց, շաբաթ երեկոյան, մեկնարկել է «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը, որը նախաձեռնել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները՝ թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:

Картинки по запросу Հրապարակի քարե ­գորգի վրա կանթեղներով խաչ են կազմել

Երթի մասնակիցները Ճրագալույցի Ս. Պատարագից հետո ստացել են Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Ս. Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով քայլել են դեպի Հանրապետության հրապարակ:

Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե ­գորգի վրա խաչ են կազմել՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության: «Հարության Ավետիս» քայլերթին միացել են  ՀՄԸՄ ՀԱՍԿ սկաուտական և տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ, հայաստանյան բուհերի ուսանողներ և ուսանողական միությունների անդամներ, զինվորներ, ԱԻՆ աշխատակիցներ:

 

asekose.am

(Visited 146 times, 1 visits today)