Պորոշենկոն ընդունել է պարտությունը. Զելենսկին կոչով դիմել է հետխորհրդային երկրներին

Ուկրաինական «112 Ուկրաինա» հեռուստաընկերությունը հրապարակել է ընտրությունների արդյունքներն ըստ շրջանների:

Похожее изображение

Այսպես, Ուկրաինայի արևմուտքում Վլադիմիր Զելենսկու օգտին քվեարկել է 56,4%-ը, Պորոշենկոյի օգտին՝ 43,6%-ը:

Կենտրոնում պատկերը 72,3% և 27,7% է, հարավում՝ 86% և 14%, արևելքում՝ 88% և 12% համապատասխանաբար:

Картинки по запросу Պորոշենկո Զելենսկի

Պորոշենկոն արդեն խոստովանել է իր պարտությունն ու պատրաստակամություն հայտնել օգնել Զելենսկուն մտնել գործի ընթացքի մեջ:

Զելենսկին արդեն դիմել է հետխորհրդային երկրներին՝ կոչ անելով հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է. «Նայեք մեզ»»,- ասել է նա՝ էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից հետո:

mamul.am

(Visited 1 047 times, 1 visits today)