Մարտի 1-ի մասին իշխանությունների դեմ ծպտուն չհանած այս պարոնը, բոբիկ հասել է Երուսաղե՞մ…Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Խեր լինի. հաղորդում եմ նայում՝ Մանուկյան Վազգենն է, լուրեր եմ լսում՝ Մանուկյան Վազգենն է, Ֆեյսբուք եմ մտնում՝ Մանուկյան Վազգենն է։

Գուցե ե՛ս տեղյակ չեմ, անգետիս լուսավորեք՝ մեղա՞ է եկել տաքուկ ապրելու համար իր սկզբունքներից հրաժարված, իր անցած ճանապարհն աղտոտած, Հոկտեմբերի 27-ից խանդավառված, Մարտի 1-ի մասին իշխանությունների դեմ ծպտուն չհանած այս պարոնը, բոբիկ հասել է Երուսաղե՞մ, ի՞նչ է արել, ասեք իմանամ էլի, թե ոնց է լինում, որ էս մարդը բոլոր իշխանությունների օրոք թամբին է լինում։

Եվ առհասարակ կասե՞ք՝ եթե կարեւոր չի մարդու տեսակը, անցած ճանապարհը, յարաբ ինչի՞ եք դատում ռոբիկին ու սեՌժիկին։

Դրանց էլ բերեք մեյդան, ծափ տանք։ Դեռ մի հատ էլ կռանանք, թող հավալլա խաղան գլխներիս։

(Visited 589 times, 1 visits today)