Հերիք եղավ. Պարոն Ծառուկյան, բավական է քթներիս տակ թափ տաք «ժողովրդին եմ պահում» հաթաթան. զզվեցրիք իսկականից

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հերիք եղավ։
Պարոն Ծառուկյան և մնացյալ՝ հայտնի չէ ինչ միջոցներով ու ճանապարհներով մեծահարուստ դարձած պարոնայք, բավական է քթներիս տակ թափ տաք «ժողովրդին եմ պահում» հաթաթան։

Դուք ձե՛զ եք պահում, ժողովրդին էլ ողորմություն եք շպրտում։

Էն տառապանքն ու դժվարությունները, որ ձեր «մեծահոգության շնորհիվ» վաստակում է «ժողովուրդը»՝ ողորմություն է ձեր առասպելական շահույթի դիմաց, և դուք մեզանից շատ լավ գիտեք, որ հենց էդ «ժողովրդից» գողանալով եք դարձել «բարեգործ»։

Զզվեցրիք իսկականից։
Ինչքան գող-ավազակ կա՝ գլխներիս սուրբ է աշխատում»։

(Visited 199 times, 1 visits today)