Ով Փաշինյանի կառավարությունից «աբիժնիկ է» մնացել, ով առիթ է փնտրում սրտի մաղձը թափելու, Դավիթ է պաշտպանում

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մնաց, որ Քոչարյանը Դավիթին պաշտպանի իշխանությունից: Դավիթին դա պե՞տք է:

Չեմ կարծում: Ով Փաշինյանի կառավարությունից «աբիժնիկ է» մնացել, ով առիթ է փնտրում սրտի մաղձը թափելու, ով կուշտուկուռ կյանքը կորցրել է հեղափոխության պատճառով, Դավիթ է պաշտպանում:

Եվ էս տեսակների մեջ անգամ չեն երևում նրանք, ովքեր դա անում են ընկերական զգացումներից կամ արդարության սպասումներից մղված:

Իսկ ճիշտն այն է, որ սպասենք նախաքննության ավարտին: Ի վերջո, ոսկուն կեղտ չի կպչում, ճշմարտությունն էլ յոթ փակի տակ պահես, ձև կգտնի, դուրս կգա»։

(Visited 281 times, 1 visits today)