Ձեր սերժիկների օրոք, անգամ շարքային խուժանը, որ ձեր մարդն էլ պատասխանատվության չէր ենթարկվում, համա մի տուփ պեչենի գողացողին, էն էլ ինչպես էիք դատում

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ու ես ուզում եմ հասկանալ մի պարզ բան՝ ինչո՞ւ եք էդպես ուրախացել ու ամեն մեկդ դարձել դատավոր, պաշտպանյալ ու չգիտեմ՝ ինչ:

Ձեր սերժիկների օրոք, անգամ շարքային խուժանը, որ ձեր մարդն էլ պատասխանատվության չէր ենթարկվում, համա մի տուփ պեչենի գողացողին, էն էլ ինչպես էիք դատում ու լավ գիտենք, որ դատավորից սկսած ու չգիտեմ՝ էլ ինչ օղակ ու համակարգ, ինչպես էր խոնարհաբար մուծվում սերժիկներիդ, որ հարցը փակվի:

Հիմա, նայում եմ, թե ինչպես են մարդիկ Դավիթ Սանասարանի մասին արտահայտվում` հավատում կամ չհավատալու համար դոշ ծեծում ու չգիտեմ՝ առիթ կա ուրախանալու, թե տխրելու:

Լավ, ժողովուրդ, Դավիթը ո՛չ իշխանություն է, ո՛չ ընդդիմություն, էդ մի մոռացեք, ու մի բան էլ` չեմ կարծում, որ Դավիթը ձեր աջակցության կարիքն ունի:

Եթե նկատել եք, ես նման հարցերում չեմ խառնվում, որովհետև ո՛չ դատավոր եմ, ո՛չ էլ մարդու դժբախտության վրա ուրախացող, բայց ես գոնե հիմա լավ գիտեմ, որ մարդու գլխին դժվար գործ սարքեն..․ Այնպես որ հուսամ, որ Դավիթի անմեղությունը կապացուցվի»։

(Visited 144 times, 1 visits today)