Բաներ, որ չի ասել պաշտպանության ոչ մի այլ նախարար

Արցախյան գործընթացում ներկայիս իրավիճակն անկասկած շատերի մոտ է առաջացնում հակասական տպավորություններ ու ընկալումներ: Տարիներ շարունակ «վարժվելով» ագրեսիվ Ադրբեջանին՝ ներկայումս շատերն են տարօրինակ կամ կասկածելի համարում այն, որ Բաքուն, արդեն մի քանի ամիս է, պայմանավորվել է Երևանի հետ պահպանել հրադադարը, և սահմանին անդորր է, չեն լինում զոհեր, չեն լինում սադրանքներ, իսկ նախագահների ու նախարարների մակարդակի հանդիպումներում էլ խոսվում է շփումների, մարդասիրական քայլերի մասին: Սա, իհարկե, շատերին է թվում կասկածելի:

Մեկնաբանություններն, անշուշտ, կարող են տարբեր լինել, և հանրության մեջ կգտնվեն շերտեր, որոնք իրավիճակը կհամարեն Բաքվի խորամանկ և հնարամիտ մարտավարություն, կգտնվեն շերտեր, որոնք կբացատրեն նոր իրավիճակը Հայաստանում թավշյա հեղափոխությամբ, Հայաստանի նոր իշխանության քայլերով, օրակարգային նոր հարցադրումներով և այլն:

Այդ ամենի մասին անդրադարձի առիթ ունեցել ենք և անշուշտ, կունենանք բազմիցս: Տվյալ պարագայում խնդիրը «կասկածն» է, որ փորձ է արվում մատուցել՝ բխեցնելով ներկայիս հարաբերական և աննախադեպ թվացող խաղաղությունից, նաև հավելելով մեկնաբանություններով, թե Բաքուն այս հանգամանքն օգտագործում է պատերազմի պատրաստվելու և ամրություններ կառուցելու համար:

Картинки по запросу տոնոյան

Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ են առաջարկում այդ մարդիկ, Հայաստանին առաջարկում են պատերա՞զմ սկսել, թե՞ Բաքվից պահանջել խախտել հրադադարը: Այո՛, Բաքուն պատրաստվել է ու պատրաստվում է պատերազմի, և դա նորություն չէ: Եվ պատրաստվելու է՝ անկախ ամեն ինչից:

Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է խոսի խաղաղ գոյակցության հնարավորության մասին և ձգտի հասնել իրավիճակի, որը կապահովի թեկուզ հարաբերական խաղաղություն: Եվ դա էլ իր հերթին չի նշանակում, որ Հայաստանն այդպիսով դադարում է պատերազմի պատրաստվելուց՝ Ադրբեջանին զսպելու նպատակով: Չէ՞ որ, ի վերջո, նույն կերպ ադրբեջանցիները կարող են իրենց հարց տալ, որ Հայաստանն այս ժամանակն օգտագործում է պատերազմի պատրաստվելու համար: Առնվազն տեսականորեն կարող են տալ այդ հարցը:

Картинки по запросу տոնոյան

Այլ կերպ ասած՝ սրա վերաբերյալ հայկական դիսկուրսը տեղին կարող է լինել մի դեպքում միայն, և դա ոչ թե խաղաղության մասին խոսելու և խաղաղության միջավայր ձևավորելու հարցում Բաքվին սեղանի շուրջ նստեցնելու դեպքն է, այլ կարող է լինել այն դեպքը, երբ լինեն լուրջ կասկածներ, որ Հայաստանը չի պատրաստվում պատերազմի, և որևէ հավասարակշռություն է խախտվում հօգուտ Բաքվի:

Մինչդեռ, ոչ միայն չկա այդպիսի բան, այլ նույնիսկ Հայաստանի պաշտպանության նախարարն է անում աննախադեպ հայտարարություններ, որոնք չեն հնչել Հայաստանի և ոչ մի պաշտպանության նախարարի շուրթերից: Ըստ այդմ՝ խնդիրը շատ պարզ է՝ մեզ պետք է անհանգստացնի ոչ թե խաղաղության շրջանը, այլ որևէ հիմնավոր կասկած, որ մենք այդ շրջանն օգտագործում ենք մեր պետական դիմադրությունը բարձրացնելու ոչ բավարար արդյունավետությամբ: Կա՞ն այդպիսի հիմնավոր կասկածներ, դրանց մասին պետք է խոսել, բայց առարկայորեն, ոչ վերացական և քնարական:

Похожее изображение

Միաժամանակ, դա մի թեմա է, որի ասպեկտների մի զգալի մասը պահանջում է շատ փակ, շատ նեղ շրջանակի խոսակցություն, և այդ իմաստով թերևս չէր խանգարի, որպեսզի հասարակական-քաղաքական մանիպուլյացիաներից խուսափելու համար նախաձեռնվեին տարբեր խմբեր և ֆորմատներ, որտեղ նեղ և լուրջ շրջանակում կլինեն քննարկումներ այդ թեմայով, գլոբալ թեման ավելորդ մանիպուլյացիաներից պաշտպանելու և հակառակը՝ ժամանակի օգտագործման էֆեկտիվության բարձրացմանը նպաստելու համար:

1in.am

(Visited 72 times, 1 visits today)