Քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք էդ մարդկանց, էս ի՞նչ ձև ա. Փաշինյանը դիմեց ՊԵԿ-ին, Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ ահազանգերին, որ գազալցակայանները և բենզալցակայանները ՀԴՄ կտրոն չեն տալիս:

Փաշինյանը դիմեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին, ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ հարցնելով՝ ինչու՞ չեք լուծում հարցը:

«Ինձ ամեն օր ասում են, որ չեն տալիս կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս: Ընդ որում, ասում եմ՝ այդ բոլոր գազալցակայանների ու բենզալցակայանների հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ:

Պարոն Օսիպյան, պարոն Վանեցյան, ինչո՞ւ չեք այդ հարցը լուծում, ինչքա՞ն պիտի էս հարցը մնա: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն էստեղ չի՞:

Պաշտոնապես ասում են, որ չեն տալիս կտրոն, ինչի՞ չեք  լուծում այդ հարցը»,- հացրեց Նիկոլ Փաշինյանը:

«Դուք մեկ գազալցակայանին օրը քանի՞ անգամ կարող եք տուգանել կտրոն չտալու համար, սահմանափակում կա՞»,- հարցրեց վարչապետը: Երբ ի պատասխան ասացին, որ սահմանափակում չկա, Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Դե գնացեք, մի գազալցակայանին օրական հազար անգամ տուգանեք, ի՞նչ խնդիր կա: Նույնն էլ բենզալցակայանին: Արդյունում քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք էդ մարդկանց, էս ի՞նչ ձև ա»:

(Visited 350 times, 1 visits today)