Ի՞նչ է նշանակում սա… Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մոտեցող ԱԺ ընտրությունների մասին, շատ համառոտ․ «…այ տղա ջան, էլ բանուգործ չունե՞ս…»: Այսպես խոսեց Ծառուկյանն իրեն քննադատած պատգամավորի հասցեին, բոլոր նախադասություններում նրան հեռակա դիմեց դու-ով:

Սա եղավ երկու օր անց այն բանից, երբ պատգամավորներից մեկը մյուսին ամբիոնից դիմելով պահանջեց չխանգարել ելույթը և պահանջեց իրեն Դուք-ով դիմել:

Դա, հավանաբար, անհասկանալի է մնացել Ծառուկյանին, կամ չի իմացել, որ պատգամավորի մասին հրապարակավ և հեռակա ու հրապարակավ հարկավոր է խոսել Դուք-ով: Ի՞նչ է նշանակում սա՝ իմ համեստ կարծիքով:

Ծառուկյանն առաջվա հնազանդ կոմֆորտում չէ այլևս, բայցև դեռ այն զգացողության մեջ է, թե իրեն ամեն ինչ կարելի է, ինչ չի արգելում սերժիկը: Հասկանալի է՝ Նիկոլը սերժիկին չի փոխարինում, այսինքն ինքն ազատ է՝ էլ դու սուս, հոկտեմբերի 2-ի բալետը մտքներս: Չի բացառվում, որ խորքում այլ դժգոհություններ կան, որոնք շուտով կերևան կամ կբացվեն:

Որպես միջնաժամկետ հետևանք կարող է ստացվել այնպես, որ շատերը և պատգամավորներից և հայաստանյաց բազմազգ ժողովրդից կսկսեն իր և այլ պատգամավորների մասին և իրենց հետ դու-ով խոսել: Լավ կլինի, որ այդպես չլինի, իհարկե, բայց դե անհետևանք ոչինչ չկա բնության մեջ»։

(Visited 1 428 times, 1 visits today)