Ի՞նչ է ասել վարչապետը Գագիկ Ծառուկյանին. կարճ և կոնկրետ. մանրամասներ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ապրիլի 18-ին այցելել է կառավարություն, որտեղ նա, ըստ լրագրողների դիտարկման, եղել է մոտ 30 րոպե: Ծառուկյանը մտնելիս և դուրս գալիս չի պատասխանել լրագրողների հարցերին: Փոխարենը ավելի ուշ մեկնաբանություն է արել վարչապետի մամուլի քարտուղարը, որը հայտարարել է Փաշինյան-Ծառուկյան բարեկամական զրույցի մասին:

Похожее изображение

Ըստ Վլադիմիր Կարապետյանի՝ քննարկվել են թե՛ խորհրդարան-կառավարություն հարաբերության, թե՛ ներդրումային միջավայրի, թե՛ «Արարատցեմենտ»-ի հետ կապված հարցերը: Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը, բնականաբար, առաջին հերթին ուշադրության է արժանանում վերջին օրերին կամ վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում «Իմ քայլը»-ԲՀԿ ստեղծված լարվածության ֆոնին: Այն ունեցավ թե՛ քաղաքական մեղադրանքների, թե՛ տնտեսական զարգացումների տեսքով դրսևորում:

Արդյո՞ք վարչապետ-Ծառուկյան հանդիպումը հրադադարի հանդիպում էր, թե՞ ԲՀԿ առաջնորդի կառավարություն այցը «սպիտակ դրոշ» էր: Իհարկե, այդօրինակ գնահատականների համար կամ պետք է տիրապետել հանդիպման մանրամասների, հասկանալու համար, թե ինչ էր այն նշանակում, կամ պետք է սպասել, թե ինչպիսին են լինելու կողմերի հետագա պահվածքն ու մեկնաբանությունները, ինչ է փոխվելու «Իմ քայլը»-ԲՀԿ տիրույթում:

Похожее изображение

Մյուս կողմից, այցելության այսպես ասած կարճատևությունը հուշում է, որ քննարկումը եղել է շատ կոնկրետ և վարչապետն ու Ծառուկյանը երկար չեն խոսել: Որովհետև, եթե խոսակցությունը եղել է ներդրումային հարցերի, խորհրդարան-կառավարություն հարաբերության, «Արարատցեմենտ»-ի մասին, ապա ենթադրվում է, որ այն պետք է որ շարունակվեր ավելի երկար, քան տևել է:

Ըստ այդմ` հնարավոր է եզրակացնել, որ ԲՀԿ առաջնորդին կառավարությունում ներկայացվել են բավականին հստակ հարցադրումներ, հնարավոր է վերջնագրային տոնով: Այստեղ սակայն ուշագրավ է մեկ այլ հանգամանք:

Похожее изображение

Համաձայնեք, որ շատ դժվար է ասել՝ հանդիպել են երկու քաղաքական գործիչնե՞ր, խորհրդարանում ներկայացված երեք ուժերից երկուսի առաջնորդնե՞ր, թե՞ մի քաղաքական գործիչը հանդիպել է խոշոր սեփականատերերից մեկի հետ: Համենայնդեպս, դատելով քննարկված հարցերի շրջանակի մասին վարչապետի խոսնակի հայտարարություններից, այդ հարցում, մեղմ ասած, առկա է երկիմաստություն:

Մյուս կողմից, այդ առումով իրավիճակն ամենևին նոր չէ, ԲՀԿ-ն նորաթուխ ուժ չէ և այստեղ թերևս հանրության համար որևէ «գաղտնիք» չկա: Չի բացառվում, որ վարչապետի մոտ քննարկման բուն հարցը կամ տողատակը եղել է հենց այդ երկիմաստությունը և կողմնորոշվելու ԲՀԿ առաջնորդի խնդիրը՝ ի վերջո նա քաղաքական գործի՞չ է, թե՞ խոշոր սեփականատեր:

Картинки по запросу ծառուկյան փաշինյան

Այդ առումով նախօրեին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բավականին ուշագրավ ակնարկ արեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի առաջարկին ի պատասխան, որը վերաբերում է մի շարք կարգավորիչ մարմիններում ընդդիմության ներկայացուցիչների էլ ընդգրկելուն:

Վարչապետը դա համարեց լավ գաղափար, ինչպես օրինակ տնտեսական մրցակցության պաշտպանության, կամ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովները, միաժամանակ, սակայն, ակնարկելով, որ իշխանությունը ներկայումս բիզնես շահերի արտահայտող չէ, ի տարբերության ընդդիմության, որն ունի ՀԷԿ-եր, ՋԷԿ-էր, այլ օբյեկտներ:

Վարչապետի ակնարկը, անկասկած, ուղղված էր ոչ միայն կոնկրետ պատգամավորի, այլ կոնկրետ քաղաքական ուժի, և թերևս Նիկոլ Փաշինյանը դրանով էլ արձանագրում էր կողմնորոշվելու հարցը՝ ի վերջո ընդդիմությանը տեղ տալու մասին խոսողը քաղաքական ո՞ւժ է, թե՞ տնտեսական կորպորացիա: Հնարավոր է հարցն ավելի ուղիղ դրվել է Ծառուկյանի առաջ:

Համենայնդեպս, հանրային շահի տեսանկյունից հանդիպումը պետք է հետաքրքրություն ներկայացնի այդ համատեքստում, որովհետև, ի վերջո, բիզնեսի և քաղաքականության տարանջատումը թե՛ պետության ու հանրության, թե՛ քաղաքականության ու բիզնեսի առողջ շահն է:

1in.am

(Visited 5 139 times, 1 visits today)