Պերուի նախկին նախագաը կրակել է իր վրա, երբ փորձել են ձերբակալել նրան. մանրամասներ

Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան կրակել է իր վրա, երբ փորձել են ձերբակալել նրան։ Ինչպես տեղեկացնում է AP-ը, ոստիկանությունը եկել է Լիմայի նրա տուն, որպեսզի ձերբակալի նրան կաշառակերության մեղադրանքով։ Բայց Գարսիան կրակել է ինքն իրեն։

Картинки по запросу Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիա

Նա անհապաղ տեղափոխվել է Կազիմիրո Ուլոայի հիվանդանոց։ Տեղական America հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Գարսիան վիրահատվել է եւ գտնվում է ծայրահեղ վիճակում։

Ալան Գարսիան Պերուի նախագահն էր 1985-1990 եւ 2006-2011 թվականներին։

Նրա կառավարման տարիներն անհաջող էին գնաճի եւ զինված խմբավորումների ակտիվացման պատճառով։

1992-ին Գարսիան կոռուպցիայի մեղադրանքի պատճառով ստիպված էր տարագրվել Կոլումբիա, որտեղ ապրել է մինչեւ 2001 թվականը։ Մեղադրանքները հանվելուց հետո վերադարձել է Պերու եւ գլխավորել խորհրդարանական ընդդիմությունը։

2006-ին սոցիալ-դեմոկրատ Ալան Գարսիան երկրորդ անգամ հաղթանակ տարավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձախ նացիոնալիստ Օլյանտա Ումալիի հանդեպ՝ հավաքելով ձայների 53 տոկոսը։

2018-ի նոյեմբերին Ալան Գարսիային արգելվեց հեռանալ Պերուից Odebrecht ընկերությունից կաշառք ստանալու կասկածների պատճառով։ 2018 թվականի նոյեմբերի 17-ին նա մտավ Լիմայում Ուրուգվայի դեսպանի նստավայր եւ ապաստան խնդրեց։ Դեկտեմբերի 3-ին Ուրուգվայը մերժեց Գարսիային ապաստան տրամադրել, ինչից հետո նա հեռացավ նստավայրից։

operativ.am

(Visited 38 times, 1 visits today)