Պառավաքարում շունը կծել է երեխայի ու զինվորի ու անմիջապես սատկել. մանրամասներ

Տավուշի մարզի Պառավաքար համայնքում այսօր արձանագրվել է շան կծելու 2 դեպք, որից հետո շունն անմիջապես սատկել է։

Տուժածներից մեկը 7տարեկան երեխա է (շունը կծել է ականջի հետին մասը), մյուսը զինվորական է (կծել է սրունքի հատվածը)։

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերջինները ստացել են հակակատաղության պատվաստման առաջին ներարկումը, կստանան նաև հակակատաղության իմունագլոբուլինը։

Տուժածների վիճակը ներկայումս բավարար է և գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Դեպքի մասին տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` շան գլուխը հետազոտելու համար

mamul.am

(Visited 1 077 times, 1 visits today)