Մի հատ միամիտ հարց․․․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Картинки по запросу Արթուր Սաքունց աած

«Մի հատ միամիտ հարց․ ԱԱԾ-ն նախորդ համակարգային կոռուպցիոն իշխանության ժամանակ զե՞րծ է եղել կոռուպցիոն սխեմաներից, թե՞ ոչ։

Աբսուրդի ժանրից կլիներ պնդումը, թե բյուրեղյա մաքրությամբ և երկաթյա սրտով դիմադրել են և պայքարել են կոռուպցիայի դեմ, չեն կատարել կոռուպցիոն հանձնարարություններ։

Похожее изображение

Ավելին, բազմաթիվ տեղեկություններ, ահազանգեր են եղել ԱԱԾ-ի տարբեր մակարդակի պաշտոնատար անձանց կողմից թե՛ քրեական ու կոռուպցիոն հանցագործությունների, թե՛ ապօրինի հարստացման փաստերի մասին։

Այդ դեպքում, ինչպե՞ս է ստացվում, որ մինչ այժմ որևէ կոռուպցիոն սխեմա չի բացահայտվել ԱԱԾ-ի ներսում, մինչ այժմ ԱԱԾ-ի որևէ պաշտոնատար անձի նկատմամբ գեթ մեկ քրեական գործ չի հարուցվել։

Картинки по запросу Արթուր Սաքունց աած

Անձեռնմխելիների կաստա՞ է, թե՞ ինչպես։ Թե՛ ոստիկանությունում, թե՛ քննչական մարմիններում, թե՛ պաշտպանության նախարարությունում կոռուպցիոն բազմաթիվ դեպքեր են բացահայտվել։

Գուցե, ԱԱԾնն հրապարակային դասախոսություններ ներկայացնի կամ կազմակերպի հանրության լայն շրջանակների համար «Ինչպես զերծ մնալ կոռուպցիոն հանցագործություններից, համակարգային կոռուպցիոն կառավարման պայմաններում, և միաժամանակ մնալ այդ կոռուպցիոն իշխանության հենասյուներից մեկը» թեմաներով իրազեկումներ։

Картинки по запросу աած

Կարծում եմ՝ շատ «անգնահատելի փորձն» ուսանելի կլինի բոլոր պետական կառույցների համար։ Սպասենք առաջին դասախոսությանը»։

(Visited 82 times, 1 visits today)