Համլետ Ղուշչյանը հարցաքննվել է. պատրաստվում են հարցաքննության հրավիրել նաեւ Սամվել Ալեքսանյանին. մանրամասներ

Հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը հարցաքննվել է իրեն ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից առեւանգելու հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում:

Картинки по запросу Համլետ Ղուշչյան

Մեր տեղեկությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Մեր հարցին, թե Սամվել Ալեքսանյանը նույնպե՞ս հարցաքննվել է, Հարությունյանը պատասխանեց, որ նախաքննական մարմինը պատրաստվում է նրան հրավիրել հարցաքննության:

Похожее изображение

Մեկ ամիս առաջ առեւանգման մասին հայտարարել էր Ղուշչյանն՝ ասելով, թե «ժամանակին «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո ինձ առեւանգել են, Ալեքսանյանն իմ ճակատին ատրճանակ էր պահել»։

Նրա այս հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 131 եւ 34-131 հոդվածների հիման վրա (առեւանգում եւ առեւանգման փորձ):

Картинки по запросу Համլետ Ղուշչյան սամվել

armtimes.com

(Visited 114 times, 1 visits today)