Լավ էդ աստիճանի անսի՞րտ… Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ֆրանսիայի հակահրդեհային համակարգը, իմ կարծիքով, պետք է ամաչի այս մասշտաբի համար:

Զանգակատներից մեկն էլ է այրվում, դեռ ոչ մի կերպ չեն կարողանում հանգցնել: Արդեն հայտնում են, որ հրեդհն սկսվել է այդ վերանորոգման հարթակներից՝ դրսից, զարմանալի է, որ չեն կարողացել լոկալիզացնել հրդեհը:

Պատճառաբանում են, թե ուղղաթիռներ չեն բարձրացրել, որպեսզի տանիքը չփլուզվի, այն էլ հիմա հրդեհը կարծես թե լրիվ ներսն է ու էդ հսկա հրդեհի վրա ընդամեը մի քանի հրդեհամարիչ փողրակներ են ուղղված:

Փողոցում հավաքվածների ռեակցիաներն էլ շատ տարօրինակ են: Էն տուրիստների անհաղորդ կամ անգամ բերանները բաց վիճակները որ տեսնում ես Ֆիգարոյի կամ մյուս ուղիղ եթերներով, ուզում ես գլխներին մի բանով խփես:

Ասես՝ ներկայացում նայելիս լինեն… Լավ էդ աստիճանի անսի՞րտ»:

(Visited 1 635 times, 1 visits today)