Նրան կախում էին ոտքերից եւ գլխի միջով էլեկտրական հոսանք անցկացնում. Ադրբեջանցի զինծառայողի մայրը պատմել է որդու խոշտանգումների մասին

Ադրբեջանցի իրավապաշտպան Օգտայ Գյուլալիեւը հրապարակել է քննության ժամանակ զինծառայող Իսմայիլ Հուսեյնովի նկատմամբ կիրառված խոշտանգումների եւ բանտում նրա ինքնասապնության փորձերի մասին տեղեկությունները, հաղորդում է contact.az-ը: «2017 թվականի մայիսի 18-ին նրան տարել են Գյանջայի տնից եւ տեղափոխել Տերտեր:

Картинки по запросу Ադրբեջանցի զինծառայող

Նա մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության մեջ եւ դաժան խոշտանգումների ենթարկվել», -ասել է իրավապաշտպանը՝ վկայաոչելով Հուսեյնովի մորը:

«…Նրան կախում էին ոտքերից եւ գլխի միջով էլեկտրական հոսանք անցկացնում: Մինչեւ գիտակցության կորուստը ծեծում էին եւ այլ նվաստացնող գործողություններ կատարում՝ պահանջելով խոստովանել, որ հայերի համար է աշխատում:

Картинки по запросу Ադրբեջանցի զինծառայող

Նրա կողքին մահացել է մեկ այլ զինվոր եւ նրան ասել են, որ կսպանեն նաեւ նրան, եթե չխոստովանի: Այդ խոշտանգումների ազդեցությամբ նրան ստիպել են ստորագրել խոստովանությունը:

Փակ դատավարությանը նա մեղավոր է ճանաչվել պետական դավաճանությունում եւ 15 տարվա ազատազրկման դատապարտվել», — ասում է զինծառայողի մայրը: Բանտում Հուսեյնովին այցելած եղբայրը հաղորդել է, որ Իսմայիլը չի դիմացել բարոյական եւ ֆիզիկական վնասվածքներին եւ ի նշան բողոքի դատարանի անարդաարության, ապրիլի 14-ին համար 12 գաղութում կտրել է երակները:

Похожее изображение

«Նրա վիճակը ծանր է: Դեպքի վայր են ժամանել  Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները», — գրել է Գյուլալիեւը: Կալանավորի մայրը՝ Մեհսեթի Հուսեյնովան Turan-ին հաստատել է իրավապաշտպանի խոսքերը:

Կինը պատմել է, որ որդին փորձել էր կախվել, սակայն նրան հասցրել են ժամանակին փրկել, իսկ հիմա նա կտրել է երակները: Նրա խոսքով՝ խոշտանգումներից վնասվել են Հուսեյնովի ներքին օրգանները  եւ նրա երիկամները վիրահատել են:

Картинки по запросу Ադրբեջանցի զինծառայող

 

«Երիկամների վիրահատությունն արել են, սակայն նրա ուղեղը, նյարդերը չեն կարողանա հանգստացնել», — ասել է կինը:

shabat.am

(Visited 302 times, 1 visits today)