Նիկոլ Փաշինյանն, իրոք, գրեթե մենակ է գործում… Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԲՀԿ-ն բավական լավ ու էֆեկտիվ գրոհում է Իմ քայլի վրա՝ տրանսգենդերի խնդրից մինչև Երևանում աղբահավաքման խնդիրներ:

Իհարկե, այս ակտիվացման հետևում, հնարավոր է, այլ գործոններ էլ կան, բայց ԲՀԿ-ին չես մեղադրի ներքաղաքական կյանքում ընդդիմախոսելու համար:

Իմ քայլի պատասխանները հեչ համարժեք ու սպառիչ չեն, ասեմ, իմանաք:

Նիկոլ Փաշինյանն, իրոք, գրեթե մենակ է գործում, նրա թիմից ընդամենը մի քանի մարդ են փորձում երևալ, պատասխանել, հակադարձել և որ ամենակարևորն է՝ հակադարձել լավ աշխատելով, մնացածի հեչ պետքն էլ չէ, լավ տեղավորվել են…. Էհ հետո՞….»:

(Visited 208 times, 1 visits today)