Սա չէի հիշի, եթե հեղափոխությունից հետո այս ժուլիկը չփորձեր սողոսկել Նիկոլ Փաշինյանի շալվարի տակ. (Լուսանկար)

Էս անհավասարակշիռ փնթին, որ Քոչարյանի իշխանության օրոք քաջնազարի բախտով ու պապայի հովանավորությամբ հաջողացրել էր «դեսպան» նշանակվել Սլովակիայում, իմ հարցազրույցի տակ նման գրառում է արել:

Տարիներ առաջ սրան հայ-հայ էր Լեհաստանի տնտեսական ֆորումում քացու տակ էինք գցելու Հայաստանը խայտառակող իր անհավասարակշիռ պահվածքի համար. մի ամբողջ դահլիճ ծիծաղում էր սրա միմոսությունների վրա, սա էլ տեղից էն աքլորի սեքսից հետո կատաղած վառեկի նման կատարն ու մորուքն էր թափահարում:

Զավեշտալի, աննախանձելի տեսարան էր: Ու մասսան ծիծաղում ու ծիծաղում էր, մենք էլ հայերով գետինը մտնում, որ սրա նման թյուրիմացությունը Հայաստանից է:

Սա չէի հիշի, եթե հեղափոխությունից հետո այս ժուլիկը Նաիրիտը հափշտակելու ուղղությամբ չփորձեր սողոսկել Նիկոլ Փաշինյանի շալվարի տակ: Լավ էր՝ կառավարությունը մոտ չթողեց:

Եվրոպական քաղաքներում սրա բացած կեղծ, ճռճռան անուններով ֆիմաների մասին հետաքննության երկու սերիաներ կան, նայեք ու իմացեք, թե ում մասին է խոսքը:

«Տարիներ առաջ սրան հայ-հայ էր Լեհաստանի տնտեսական ֆորումում քացու տակ էինք գցելու». Ստյոպա Սաֆարյան

Հիմա, սիրտիկը նեղվել է, ու աջուձախ հարձակվում է Նիկոլի վրա, նրանց վրա, ովքեր թույլ չեն տալիս, որ իրենց կեղտոտ մտադրություններն ու պլանները իրկանանան:

Բայց, միամիտ չլինեք՝ սրա հիմնական դաշտը եղել է քոչարյանիզմը ու այսօր էլ պապայի փրկության ու վերադարձի համար անթաքույց փորձեր է անում: Սրան էլ հավելենք, որ հստակ կրեմլյան դաշտում է:

 

Ուշադիր եղեք, աչքի տակ պահեք էս քաղաքական միմոսին: Ճիշտ է՝ իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց թե շարժերից շատ բան կարող ենք իմանալ:

Մի փոքր այն ամենից, ինչ պետք է իմանալ Քոչարյանի տուզիկների մասին»:

(Visited 691 times, 1 visits today)