Տեր Սերոբ քահանային ուզում եմ հիշեցնել, որ պեդոֆիլիայի բացմաթիվ աղմկահարույց բացահայտումներ եղել են հենց եկեղեցու ներսում․ Վահե Գևորգյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեր Սերոբ քահանան, պատասխանել է՝ «մարդ են թե՞ ոչ» հարցին: Նախ, անկախ հանցանքի տեսակից, յուրաքանչյուրն ունի իրավունքներ:

Հիմա մարդը դրել մի 50 հատ տարբեր կատեգորիայի հանցագործների ցուցակ է հրապարակել, որոնց մեծ մասն հանցագործության հոդվածի տակ է մտնում, մի փոքր մասն էլ կապում է սեռական կյանքի բարոյականութան հետ, ըստ իր սուբյեկտիվ նորմերի, այսինքն՝ հանցագործներին, մարդու առողջությանը վնաս հասցնող մարդկանց, համեմատում է՝ օրենք չխախտած, անվնաս մարդկանց հետ:

Այդ ցուցակում նշել է նաև մարմնավաճառներին, հոգեկան խնդիրներով մարդկանց և այլն, որոնց նույնպես մարդ չի համարում: Տեր Սերոբ քահանային ուզում եմ հիշեցնել, որ պեդոֆիլիայի բացմաթիվ աղմկահարույց բացհայտումներ եղել են հենց եկեղեցու ներսում:

Չնայած ո՞վ գիտի, մի գուցե քահանայի «հանցագործության» չափանիշներն այլ են, ասենք՝ ըստ դժողքի և դրախտի արժանիների, օրենքներն էլ՝ ըստ Աստվածաշնչի, չնայած Աստվածաշնում անգամ ոչ մի ատելության կոչեր չկան:

Քահանան մոռանում է, որ մենք աշխարհիկ պետություն ենք, ու ոչ միջնադարում ենք ապրում, ոչ էլ՝ քարանձավում: Հետո նշում է, որ ինքը Լաս Վեգասում է ապրում, դե դա էլ երևի, սեփական մարմինն ու հոգին փորձության ենթարկելու մասին է ակնարկում:

Հետաքրքիրն այն է, որ նրանք երբեք չեն խոսում, որ Քրիստոսը կոչ արեց՝ եղեղեցին չվերածել առևտրի կենտրոնների, չեն հիշում բարի սամարացու պատմությունը, չեն հիշում մարդասիրությունն ու համերաշխությունը:

Այսքան ժամանակ գրեթե բոլոր Քրիստոսի անունից հանդես եկողներից, որոնք բարոյականության խրատներ են տալիս, բացի գողական գնալուց, վառելու, քառատելու ու մորթելու կոչերից այլ բան չեմ լսել: ԱՄԷՆ»։

(Visited 77 times, 1 visits today)