Բրավո. Թերևս առաջին անգամ ԵԽԽՎ-ում Հայաստանը զերծ մնաց Ադրբեջանի նկատմամբ <<ապուշը դու ես>> հռետորաբանությունից. Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բրավո: Թերևս առաջին անգամ էր, որ ԵԽԽՎ-ում Հայաստանը զերծ մնաց Ադրբեջանի նկատմամբ «ապուշը դու ես» հռետորաբանությունից և վերջապես հանդես եկավ քաղաքակրթական նոր արժեքներ կրողի դիրքից:

Փաշինյանի դիվանագիտական պաշարները բավարարեցին խույս տալ նաև բավականաչափ սադրիչ մի քանի հարցադրումներից. այո, Եվրոպայի ու Ռուսաստանի, Եվրոպայի և Իրանի հակասությունների թելերի վրա Հայաստանն իրավունք չունի քյանդրբազություն անել, էն էլ ազգամիջյան ծանր կոնֆլիկտն ուսած:

Картинки по запросу փաշինյանը եխխվ ում

Փաստարկված ու ընկալելի ներկայացվեց նաև Արցախի մասնակցության հարցը բանակցային գործընթացում, իսկ ապրիլյան պատերազմի հիշատակման նուրբ ակնարկն ավելին էր, քան նախկինում դրսևորված խռովկան տղուկի այն կեցվածքը, որն ամեն անգամ լալահառաչ ձայնով ԵԽԽՎ-ի երեսով էր տալիս իր երկակի (և ուրեմն բազմավեկտոր) խաղերը:

Картинки по запросу փաշինյանը եխխվ ում

Հայաստանն այսօր արժանապատիվ ներկայացավ և քիչ է մնում ՀՀ հպարտ քաղաքացուց վերաճեմ ՀՀ ԳՈՌՈԶ ՔԱՂԱՔԱՑՈՒ»։

(Visited 403 times, 1 visits today)