Գագոյի ու Հրայրի հետ ոչ թե Նիկոլը, այլ Նիկոլի վարորդի օգնականի վարորդը պիտի շփվի, այ քեզ մասխարա

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վե՞րջը․․․ Խուճուճգագոները, հրայրթովմասյանները տուն ղրկվելու փոխարեն փաստորեն հարգանք-պատվի են արժանանում: Տեսնես՝ ով էր բոլոր ընտրակեղծարարությունների բողոքները մերժում, կարո՞ղ է ես եմ եղել, տեղյակ չեմ:

Էն, որ ասում ենք՝ ԱՆՀԱՊԱՂ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱՆՀԱՊԱՂ ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ, ԴԱՏԱԿԱՆ ԻՍԿԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ, էս խորը քողարկված սաբոտաժնիկ վնասատուներին և էլի բազմաթիվ ապիկարների որակազրկելու և պետական իշխանությունը դրանցից ազատելու համար ենք ասում, ոչ թե փոքր ժամանակ ֆուտբոլիս գնդակը պատռել են..․

Հանրությունը վաղուց է որակազրկել դատական համակարգը, դատավորներին ու էս կատարածուներին, հարկավոր է վավերացնել հանրության կամքը, սա իմ համոզմունքն է:

Ոչ մի իրական առաջընթաց չենք ունենալու առանց դատական համակարգի հականեխման, այլանդակ կերպարների զտման, իսկական դատական իշխանության ստեղծման, կենսագրությամբ մասնագիտական անպիտանություն ապացուցած մարդիկ դեռ դատական համակարգի կորիզ են, ու լրանում է հեղափոխության մեկ տարին:

 

Գագոյի ու Հրայրի հետ ոչ թե Նիկոլը, այլ Նիկոլի վարորդի օգնականի վարորդը պիտի շփվի, այ քեզ մասխարա… Ֆուրշետի ծախսը հեչ, իսկական դատարան ունենանք՝ ես կանեմ էդ ծախսը»։

(Visited 964 times, 1 visits today)