Ոչ մեկ չաշխատի էդ դրոշի պայմաններում, բոլորը հեռացվեն աշխատանքից . վարչապետի հրահանգը

Այսօր վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ավտոմաքսատուն, որտեղ հիմա ծանոթանում է այնտեղի աշխատանքի պայմաններին։

Картинки по запросу փաշինյանը մաքսատանը

Փաշինյանին այնտեղ դուր չեկավ սենյակներից մեկում դրված դրոշի վիճակը, ու նա ՊԵԿ նախագահին հրահանգեց ազատել այդ սենյակում աշխատող բոլոր աշխատակիցներին։

«Ով որ էդ սենյակում աշխատել է էդ դրոշի պայմաններում, ոչ մեկ չաշխատի ըտեղ, ոչ մեկ։ Բոլորը հեռացվեն աշխատանքից», – հրահանգեց վարչապետը։

Նա նաև ուշադրություն հրավիրեց տարածքում եղած աղբի վրա, ու ասաց, որ սա վերաբերմունք է նաև այս մաքսատնից օգտվողների նկատմամբ։

(Visited 34 times, 1 visits today)