Սանձելու ենք հակառակորդին, որպեսզի հաջորդ անգամ նման քայլերի չդիմի. Դավիթ Տոնոյան

Mediamax -ին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է բանակցային գործընթացին և պատասխանել մի շարք հարցերի:

Картинки по запросу դավիթ տոնոյան

Նա ասել էր, որ ավելացվելու է գրոհային ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում:

Պատասխանելով մի շարք հարցերի Դավիթ Տոնոյանը անդրադարձել է հակառակորդի սադրիչ գործողությունների դիմելուն, – «Սանձելու ենք հակառակորդին, որպեսզի հաջորդ անգամ նման քայլերի չդիմի:

Картинки по запросу դավիթ տոնոյան

Խոսքը ոչ ստանդարտ քայլերի մասին է: Անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում»։

«Վարչապետը մեծ ուշադրություն է դարձնում Զինված ուժերին, ինչպես եւ միշտ արել են Հայաստանի ղեկավարները: Վարչապետը շատ լավ պատկերացնում է մեր առջեւ ծառացած խնդիրները եւ սրտացավ է դրանց լուծման հարցում», – ասել է Դավիթ Տոնոյանը:

(Visited 51 times, 1 visits today)