Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել դատարանի դիմաց

Հրմշտոց է սկսվել «Սպայկա» ընկերության աշխատակիցների ու կարմիր բերետավորների միջև: Ցուցարարները թույլ չեն տալիս, որ կալանավորված տնօրեն Դ. Ղազարյանին տեղափոխող մեքենան առաջ շարժվի:

Նրանց մի մասը բարձրացել է մեքենայի վրա, մյուսները փակել են ճանապարհը: Տիգրան Մեծ պողոտայում երթևեկությունը կաթվածահար է:

Ընկերության աշխատակիցները հայտնեցին, որ կան բերման ենթարկվածներ:

Հիշեցնենք՝ Դավիթ Ղազարյանի նկատմամբ երկամսյա կալանք է կիրառվել:

(Visited 109 times, 1 visits today)