Փողը կորցրել են Երևանում, բայց մի մասը հայտնաբերել են Գերմանիայում՝ կոնֆետի գործարանի տեսքով, մյուս մասը՝ հյուրանոցների

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Картинки по запросу Դատական փորձագետ Արտակ Գալստյան

«Ինչո՞ւ ժողովուրդը հեղափոխություն կատարեց… Մի քանի՝ շատ խոշոր պետական պաշտոնյաներ, հեղափոխությունից առաջ, Երևանում, շատ խոշոր պետական գումար են կորցրել:

Ընդ որում այն կորցրել են հենց ոստիկանության և ԱԱԾ-ի շենքերի տեղակայման վայրերի կողքին: Ի՞նչն է հետաքրքիր: Փողը կորցրել են Երևանում, բայց մի մասը հայտնաբերել են Գերմանիայում՝ կոնֆետի գործարանի տեսքով, մյուս մասը՝ հյուրանոցների, հիվանդանոցների տեսքով Ֆրանսիայում, իսկ հիմնական մասը՝ Շվեցարական և օֆշորային բանկերում:

Պարզվել է նաև, որ շվեցարական և օֆշորային բանկերում հաշիվները բացվել են, խոշոր պաշտոնյաների կողմից առավել խոշոր պետական գումարները կորցնելուց մի քանի օր առաջ:

Ուշագրավը հետևյալն է՝ բոլորը գիտեն՝ ովքեր են կորցրել, երբ են կորցրել, որտեղ են գումարները, թելերը որտեղ են տանում, ասեմ ավելին՝ գիտի նաև ժողովուրդը: Ստացվում է, որ ամեն ինչ գիտենք, բայց ապացուցել չենք կարողանում: Եթե սխալվում եմ, ինձ ուղղեք:

Կարծես թե ժողովուրդը հեղափոխություն կատարեց, որ երկիրը մաքրի նախկին տականքից և վերադարձնի խոշոր պաշտոնյաների կորցրած, առավել խոշոր չափի պետական գումարները: Եթե այլ պատճառ էլ է եղել, խնդրում եմ ասեք, ես ոնց որ թե չեմ հիշում»:

(Visited 797 times, 1 visits today)