Եթե չեմ սխալվում՝ մենք օրենքի երկիր ենք կառուցում… Նրանք այդ իրավունքներն ունե՞ն

Հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Похожее изображение

«Տրանսգենդերի ելույթն ԱԺ-ում դարձավ բուռն քննարկման առարկա։ Ամեն մարդ իր պատկերացումն ունի, բայց եթե չեմ սխալվում՝ մենք օրենքի երկիր ենք կառուցում։

Հետևաբար պետք է բարձրաձայն հարցնել՝ տրանսգենդերը և այլ սեռական փոքրամասնություններն իրավունք ունեն ելույթ ունենալ ԱԺ-ում, իրենց իրավունքները բարձրաձայնել, պաշտպանել, երթեր ու ցույցեր կազմակերպել։

Картинки по запросу Պետրոս Ղազարյան

Նրանք այդ իրավունքներն ունե՞ն։ Որովհետև նրանց իրավունքները պաշտպանված են Սահմանադրությամբ, միջազգային կոնվենցիաներով, որոնք ստորագրել է մեր պետությունը՝ հեղափոխությունից առաջ։

Պահպանողականների և ազգայնականների նախկին կառավարությունը կարող էր այդ օրենքները փոխել, սահմանադրությամբ արգելել, կոնվենցիաները չեղարկել։ Արելա ճիշտ հակառակը։

Картинки по запросу Պետրոս Ղազարյան

Որևէ ուժի դիրքորոշումը նրա օրենսդրական քաղաքականությունն է, այլ ոչ այս կամ այն անդամի ֆեյսբուքյան լոլոները։ Եթե չեք ցանկանում որևէ մեկն ԱԺ-ում ելույթ ունենա, պահանջեք փոխել օրենքները։ Մնացած դրսևորումները Ֆրեյդի ոլորտից են»։

(Visited 207 times, 1 visits today)