Ո՞վ է տրանսգենդերին ԱԺ հրավիրող պատգամավորը. մանրամասներ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախօրեին ԱԺ-ում՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած նիստին՝ տեղեկացնելով, որ ներկայացված կազմակերպություններին գրանցել և նրանց մուտքը խորհրդարան է ապահովել իրենց մշտական հանձնաժողովի քարտուղարությունը։

Картинки по запросу պատգամավոր Մարիա Կարապետյան

«Սույն թվականի մարտի 11-ին Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած նիստում ներկա բոլոր պատգամավորների միաձայն քվեարկությամբ որոշում է կայացվել ապրիլի 5-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում անցկացնել խորհրդարանական լսումներ Մարդու իրավունքների ազգային օրակարգ. «ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով՝ առանց քննարկվելիք հարցերի շրջանակ սահմանելու:

Առաջնորդվելով մարդկանց իրազեկված լինելու իրավունքով՝ տարածել եմ Ազգային ժողովի կայքում տեղադրված լսումների վերաբերյալ հայտարարությունը և օրակարգը, որը չէր պարունակում մանրամասներ լսումների ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ:

Այս հայտարարությունը տարածել եմ նաև իրավապաշտան գործունեությամբ զբաղվող ինձ ծանոթ և անծանոթ հասարակական կազմակերպությունների շրջանակում, ինչով էլ ավարտվել է իմ «առաքելությունը» այս գործում:

Картинки по запросу տրանսգենդեր ԱԺ

Կազմակերպությունների գրանցման, նրանց մուտքն ԱԺ ապահովելու և օրակարգի (ինչը նաև ընթացքում փոխվել է առանց հանձնաժողովի անդամների հետ քննարկման) վերաբերյալ իրազեկման «մենաշնորհն» իր վրա էր վերցրել մեր մշտական հանձնաժողովի քարտուղարությունը, որը հրավիրյալ կազմակերպությունների ցանկն անգամ ինձ է փոխանցել գրանցման վերջնաժամկետի ավարտից հետո:

Կարծում եմ, որ խորհրդարանական լսումները բաց, խտրականությունից զերծ հարթակ պիտի լինեն, իսկ հետայսու հետամուտ կլինեմ դրանց առավել պատշաճ իրականացմանը՝ առանց մարդկանց վրա գոռգռալու, սենյակից դուրս հրավիրելու և սպառանալու պարզել, թե ինչպես են «սպրդել» ՀՀ քաղաքացիները ՀՀ Ազգային ժողով։

Հ.գ. Այսօրվա լսումների օրակարգից դուրս բանախոսները անդրադարձ են կատարել Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց, ազգային փոքրամասնությունների, աշխատանքային, կրթական իրավունքների պաշտպանության խնդիրներին: Իսկ Միքայել Մելքումյանի ելույթը նվիրված էր նաև ՊԵԿ-ի կողմից սահմանված տուգանքներին»,- գրել է պատգամավորը:

(Visited 308 times, 1 visits today)