Հոկտեմբերի 27-ի հետ կապված՝ տարիներ առաջ Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարանում ասել էր…

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակին՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին, նկատեց՝ ակնհայտ է, որ այդտեղ  մեղադրանքների թիրախում Ռոբերտ Քոչարյանն է։

Картинки по запросу Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյան

Նրա բնորոշմամբ, նամակում ամեն ինչ արվել է «ոչ պրոֆեսիոնալ և աննորմալ ձևով», քանի որ հիմնական թիրախներից մեկն էլ դարձել է սպարապետ Վազգեն Սարգսյանը, որի մասին Շիրխանյանը խոսում է՝ որպես ընկերոջ։

«Ստացվում է, որ, եթե ընտրությունների ժամանակ կեղծիք է եղել, իսկ որ կեղծիք է եղել, համոզված եմ, հարց է առաջանում, թե կեղծիքն ո՞վ է արել։ Ոոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում, եթե չեմ սխալվում, Շիրխանյանը քարոզչության ղեկավարն է եղել։ Պարզ է, որ այդ գործընթացների իրական տերն ու տիրակալը եղել է Վազգեն Սարգսյանը։

Похожее изображение

Հիմա, եթե մեղադրում է, որ կեղծիք է եղել, առնվազն թիրախում դնում է Վազգեն Սարգսյանին։ Բոլորովին պատահական չէ, որ Սպարապետի երկու եղբայրներն իրենց բավականին համեստ են պահում, այսինքն՝ այդքան շատ չեն խոսում նրա անունից, որքան ուրիշները, Վազգենի, այսպես ասած, «ընկերները»»,- ասաց քաղտեխնոլոգը։

Ինչ վերաբերում է Շիրխանյանի նամակում մատնանշված Հոկտեմբերի 27-ի հետ կապված վարկածներին, Վիգեն Հակոբյանը նշեց, որ նամակում նոր բան չկար, քանի որ այդ վարկածներն արդեն կային։

Похожее изображение

«Մեղմ ասած, Վահան Շիրխանյանը ոչ միանշանակ ընդունվող ֆիգուր է, նրա անունը զարմանալի կերպով կապված է լինում ինչ-որ ինտրիգների հետ։ Հիմա, եթե վերանանք Ռոբերտ Քոչարյանի անձից, որի նկատմամբ միշտ ընդդիմադիր եմ եղել և կամ, ապա չպետք է մոռանանք, որ Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո, մոտավորապես 6 ամիս, ամբողջ իշխանությունը պատկանում էր մյուս խմբին, որոնք այսօր շարունակում են մեղադրել՝ վարչապետ էր Արամ Սարգսյանը, եթե չեմ սխալվում՝ Բորիկ Նազարյանը դատախազն էր, գործը վարում էր Գագիկ Ջհանգիրյանը։ Մի պահ կար, որ Ռոբերտ Քոչարյանն առանձնապես մեծ իշխանություն չուներ։

Այսինքն, եթե կար կասկածի ռեալ հիմքեր, չեմ կարծում, որ այն ժամանակ կային մեծ խոչընդոտներ՝ ինչ-որ մեկին ձերբակալելու ու մեղադրելու առումով»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը։

Картинки по запросу Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյան

Նա նաև հիշեցրեց, որ Հոկտեմբերի 27-ի հետ կապված՝ տարիներ առաջ Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարանում ասել էր, որ, երբ այլևս Զինվորական դատախազ չլինի, այդ թեմայի հետ կապված շատ բաներ կասի։ Սակայն մինչև օրս, նույնիսկ իշխանափոխության պարագայում նա ոչինչ չի ասել։

Նրա խոսքով, եթե այսօր ցանկանում են հետ գնալ և բոլոր կեղծիքները քննել, ապա ամեն ինչ պետք է սկսեն 1996 թվականի ընտրություններից, քանի որ ամեն ինչի հիմքը դրվել է այդ ժամանակից։

Похожее изображение

«Անկախ նրանից, թե ինչպես եմ վերաբերվում Շիրխանյանին ու Քոչարյանին, չեմ հավատում, որ Շիրխանյանը Ստեփանակերտում կարող էր մտնել Քոչարյանի սենյակ ու ասել այն բառերը, որի մասին գրում է։ Ես այդպիսի տպավորություն ունեմ։ Քոչարյանին ամեն ինչում կարելի է մեղադրել, բայց ասել, որ նա թուլակամ է, որ Շիրխանյանը կամ այլ մարդ կարող էր մտնել ու այդպես խոսել, չեմ կարծում։ Նման տոնով նրա հետ երևի կարող էին խոսել 4-5 մարդ»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։

168.am

(Visited 107 times, 1 visits today)