Այս գործընթացը մի անձնավորեք . ես չեմ ուզում դա քննարկել. Արթուր Վանեցյան

Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը անդրադաձավ իր մորը՝ Մարգարիտ Ազարյանին աշխատանքից ազատելու վարչապետ Նկոլ Փաշինյանի որոշմանը:

«Ես չեմ ուզում դա քննարկել, որովհետև վարչապետի որոշումները չեն քննարկվում, այլ պետք է կատարվեն: Այս գործընթացը մի անձնավորեք, իմ մայրն աշխատել է պետական համակարգում շատ երկար տարիներ, երբ ես եղել եմ դպրոցական:

Նա շարունակել է աշխատել պետական համակարգում, երբ ես նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն: Իմ աշխատանքը և իմ մոր աշխատանքը խնդրում եմ իրար հետ մի կապեք»:

Աղբյուր

(Visited 36 times, 1 visits today)