Արտակարգ դեպք .Քույրը եղբորը գտել է կախված վիճակում. նա երկտող է թողել

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Երկաթգիծ փողոցի շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի:

Ըստ «Այսօր» լրատվականի տեղեկությունների` տղամարդը կախվել է մալուխի միջոցով։ Նրան այդ վիճակում հայտնաբերել է տուն այցելած քույրը:

Դիակին բռնության հետքեր չեն եղել: Ի դեպ, ինքնասպանություն գործած տղամարդն ապրում էր կնոջ հետ, որն այդ պահին տանը չի եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա երկտողում նշել է, որ հարազատները մեղավորներ չփնտրեն. ինքն իր կամքով է այդ քայլին դիմել:

Ցայգ

(Visited 173 times, 1 visits today)