«Եռաբլուրում» այսօր մեքենաներ են թալանվել, այդ թվում՝ Արմենակ Ուրֆանյանի հարազատինը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր մեքենաներ են թալանվել, որոնցից մեկն ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղային է պատկանել։ Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը։

«Քրոջս տղայի մեքենան են թալանել, դրանից բացի 2 մեքենա էլ են թալաներ, եթե չեմ սխալվում, մեկն էլ լրագրողի մեքենա էր։ Քրոջս տղայի մեքենայից դրամապանակն են գողացել, բավականին շատ գումար կար, նա առաքիչ է»,- պատմեց Համեստ Ներսիսյանը։

Картинки по запросу թալանված մեքենա եռաբլուր

Ըստ նրա՝ թալանողները ջարդել են մեքենայի կողային ապակիները, հափշտակել են խոշոր գումար և թանկարժեք գույք։

«Դիմել ենք ոստիկանություն, թեև քրոջս տղան ասում էր, որ անիմաստ է։ Կարծում  եմ՝ տարածքի 16-17 տարեկան տղաները կլինել, էլ ո՞վ պիտի լինի»,- եզրափակեց Համեստ Ներսիսյանը։

(Visited 45 times, 1 visits today)