Եթե 5-րդ օրը պատերազմը չկանգնեցնեին՝ մեր զորքերը կվերականգնեին կորցրածը. գեներալ-մայոր Բալայան

Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառների մասին նշեց.«2013 թվականին սկսած դիվերսիոն հետախուզական ոտնձգությունները, 2014-ին և 2015-ին էլ ավելի ինտենսիվ բնույթ ստացան։

Картинки по запросу ապրիլյան քառօրյա պատերազմ

Մեր հակառակորդը այս ամենով փորձեց ստուգել մեր զորքերի մարտունակությունը, այդ ստուգման տակ մենք հասկանում ենք, որ նա նպատակ ուներ ղարաբաղյան հարցին վերջնական լուծում տալ՝ պրակտիկ ուժի միջոցով»։

Картинки по запросу վարդան բալայան

Գեներալ Բալայանը նշեց՝ կարճ ժամանակահատվածում զորքը բերվել է մարտական վիճակի.«Եթե սկզբնական շրջանում հանկարծակի հարձակում էր… կասեմ, որ բանակն իր պատժիչ գործողություններն էր իրականացնում, դիրքապահ զինվորը կայուն կանգնած էր իր դիրքում և կռվում»։

Картинки по запросу ապրիլյան քառօրյա պատերազմ

Խոսելով կորցրած դիրքերի մասին, գեներալն ասաց.«Կորցրածի մի մասը մենք վերականգնել էինք, եթե 5-րդ օրը պատերազմը չկանգնեցնին՝ մեր զորքերը միանշանակ հաջողության կհասնեին ու մենք կվերականգնեինք կորցրածը և շատ խիստ ձևով կպատժեինք։

Խաղաղության ջատագովները կանչեցին, ստորագրեցին… ես առանջագծում էի, հետո եմ իմացել այդ մասին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

(Visited 206 times, 1 visits today)