Ավտովթար Երևանում . կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։25-ի սահմաններում Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակ Արմենակյան փողոցւոմ բախվել են Opel Astra մակնիշի 35 ՍQ 734 համարանիշի և Opel մակնիշի 34 DL 729 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Հարվածի հետևանքով Opel Astra-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը՝ վնասելով արտաքին լուսավորության լամպը։

Դեպքի վայր են ժամանել ճանապահային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների եհտաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

(Visited 36 times, 1 visits today)