«Վիտալի Բալասանյանի պաշտոնավարումն ուղիղ և անմիջական սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը». Ալեքսանդր Քանանյան

Քարվաճառում բնակվող քաղաքագետ, ծնունդով թիֆլիսեցի Ալեքասանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վիտալի Բաասանեանի պաշտաւնավարումն ուղիղ եւ անմիջական սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգութեանը։

Արցախը Հայաստան եւ Հայաստանի Հանրապետութեան անտրոհելի մաս չհամարող ՀՀ քաղաքացիներ չեն կարող զբաղեցնել որեւէ պետական պաշտաւն․․․

«Երկրորդ հայկական պետութեան» կատարելապէս ապարդիւն եւ սոսկալի ներքին հետեւանքներով յղի հակասահմանադրական յանցախաղը, որի նոր թատերաշրջանի բացմանն այնքան մեծ պատրաստակամութեամբ է լծուել ՀՀ նոր իշխանութիւնը, բոլորիս սպառնում է Արցախի «մակեդոնացման» սցենարով։

Արցախը դարձել է նախկին ապապետական վարչակարգի եւ արտաքին յայտնի տէրութեան սադրիչ հակահայաստանեան գործողութիւնների դաշտ․․․ Շատ վտանգաւոր վիճակ է․․․

Յուսանք՝ վարչապետը շատ ուշ չանդրադառնայ, թե որչա՜փ մեծ գին է վճարելու լեւոնադիր արցախեան հայեցակարգը պահպանելու եւ այն ապակենսունակաբար առաջ տանելու ՍԽԱԼԻ համար։

Картинки по запросу վիտալի բալասանյան

Վիտալի Բալասանեանի քաղաքական ադեկուատութեան զրոյական մակարդակը, անգամներ դրսեւորած քաղաքական անսկզբունքայնութիւնը, անպատասխանատուութիւնը եւ մարդկային կերպարի շարունակական զգետնումը դարձեալ վկայում են, որ նախկինում բարձր պետական պաշտաւններ զբաղեցրած առաջին արցախեան պատերազմի առանց մեկ իսկ բացառութեան բոլոր «գեներալների» եւ «հերոսների» պաշտաւնավարման ժամանակն ընդմիշտ սպառուել է․․․

Թող հերթով՝ շարքով անցնեն հանգստի եւ երազեն խուսափել արդար դատական պատժից»:

mamul.am

(Visited 1 470 times, 1 visits today)