Երբ սերժիկը խոստովանեց կորցրածի մասին, սա գոնե ներողություն չխնդրեց իր կեղծիքի համար. Սյուզաննա Սիմոնյան

«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քանի օր է մտածում էի գրել այս ապազգային, հակահայ հայտարարության մասին:

Похожее изображение

Ամեն վայրկյան պատերազմի սպասող մեր երկրում Արցախի սահմանը պաշտպանելը պատիժ համարող այս պաշտոնյան իր տեղում չէ:

Նման մոտեցումը ապազգային է, հակահայ է, և ծառայում է միայն թշնամու դիրքերն ամրապնդելուն, քանի որ սրանով մեր ժողովրդի մեջ սերմանում են այն գաղափարը, որ Հայրենիքի պաշտպանությունը ոչ թե անհրաժեշտություն է, այլ պատիժ: Լսո՞ւմ եք, ՊԱՏԻԺ:

Похожее изображение

Այս պաշտոնյան և բոլոր նրանք, ովքեր երկրի պաշտպանությունը պատիժ են համարում, պետք է շտապ լքեն իրենց պաշտոնները:

Այս մարդն, ի դեպ, վաղուց իր տեղում չէ: Դեռ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, նա համոզում էր, որ 8 մլն քառակուսի չենք կորցրել և Սեֆիլյանը ստում է:

Օրեր հետո,երբ սերժիկը խոստովանեց կորցրածի մասին, սա գոնե ներողություն չխնդրեց իր կեղծիք համար: 

Վերջում մնում է հարց տամ, քանի՞ հազար հայաստանցի է այսօր պատժված պաշտպանում Հայրենիքը, պարոն: Գոնե հարցս կարդալիս ամաչեիր»:

(Visited 114 times, 1 visits today)