Ապրիլին սպասվող եղանակի մասին

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+13°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2…+4°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +22…+25°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -8…-10°C, առավելագույնը՝ +33…+35°C):

Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 28-51 մմ):

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+6°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4…-8°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +17…+20°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -17…-20°C, առավելագույնը՝ +22…+25°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 61-86 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-7°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20…+22°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12…-16°C, առավելագույնը՝ +27…+30°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 63-71 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8…+11°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2…+5°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +22…+26°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -6…-10°C, առավելագույնը՝ +32…+35°C):

Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 64-67 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12…+13°C, լեռնային շրջաններում` +3…+5°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:

Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչև +2…+5°C, լեռնային շրջաններում՝ -2…-6°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +22…+25°C, լեռնային շրջաններում՝ +17…+20°C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -7…-10°C, լեռնային շրջաններում՝ -15…-18°C, առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ +33…+35°C, լեռնային շրջաններում՝ +22…+25°C):

Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման նախալեռնային շրջաններում` 52-53 մմ, լեռնային շրջաններում՝ 100-102 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +12…+15°C, նախալեռնային շրջաններում` +6…+8°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքից:

Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև +3…+8°C, նախալեռնային շրջաններում՝ 0…-5°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +25…+30°C, նախալեռնային շրջաններում՝ +20…+23°C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -3…-6°C, նախալեռնային շրջաններում՝ -10…-14°C, առավելագույնը հովտային շրջաններում +34…+36°C, նախալեռնային շրջաններում՝ +25…+30°C):

Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման հովտային շրջաններում` 42-80 մմ, նախալեռնային շրջաններում՝ 53-104 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+13°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2…+4°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +22…+25°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -8…-10°C, առավելագույնը՝ +34…+35°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 37-51 մմ):

mamul.am

(Visited 89 times, 1 visits today)