Սա լուրջ ստրատեգիա է, որ պետության առաջին դեմքը խոսում է

«Ինձ համար Ալիևի հայտարարությունները՝ Իրիվանը գրավելու մասին, ավելի անկեղծ են թվում, քան խաղաղության մասին հայտարարությունները»,- այսօր լրագրողների հետ հանդպիման ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը:

Քաղաքագետի խոսքով՝ Արցախի հարցը վաղուց է վերացել և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրիվ այլ քաղաքականություն է վարում:

«Ես վստահեցնում եմ ձեզ, տվեք ամբողջ Արցախը, էլի կոնֆլիկտը չի վերջանալու. իրենք Զանգեզուրն են ուզելու, կտաք Զանգեզուրը՝ Իրիվանն են ուզելու:

Սա լուրջ ստրատեգիա է, որ պետության առաջին դեմքը խոսում է:

Չկա Արցախի հարց (միգուցե սկզբնավորման պահին կար՝ 1988-89 թթ), վաղուց այս հարցը վերացել, դարձել է որպես Հայաստանի գոյության հարց:

Եթե մենք անգամ ռազմական ճանապարհով հերթական անգամ ջախջախենք Ադրբեջանին, որը շատ թանկ կնստի մեզ վրա, միևնույն է ինքն այս ծրագիրը հինգ-տասը տարի հետո առաջ է տանելու»,- ասաց Արա Պապյանը:

mamul.am

(Visited 215 times, 1 visits today)