Կրկնակի լավ լուր

Ռուսաստանցի շանսոն երգիչ Ստաս Միխայլովի մենահամերգը Երեւանում չի կայանա:

Այս մասին տեղեկացրել է համերգի կազմակերպիչ К-Концерт ընկերությունը: Տոմսերը կվերադարձվեն:

Համերգը պետք է կայանար Երեւանի Մարզահամերգային համալիրում, ապրիլի 2-ին:

Սա լավ տեղեկություն է երկու առումով. նախ, համերգը պետք է տեղի ունենար ապրիլյան պատերազմի տարելիցին, որը տեղի ունեցավ նաեւ Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ՝ ընդդեմ Հայաստանի:

Երկրորդ, Երեւանում տեղի չի ունենա արվեստի հերթական ցածրակարգ ակտը:

Երեւանը պետք է դառնա բարձր մշակույթի քաղաք:

lragir.am

(Visited 95 times, 1 visits today)