Երբ ժամանակին մենք ուզում էինք դա ասել, Վազգենը մեզ թույլ չէր տալիս . ժամանակն է . «Արաբկիր» ջոկատի հրամանատար

Օրերս պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը 1in.am կայքում հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակ, որում 23 կետով հիշեցում-մեղադրականներ էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին։

Ինչպե՞ս սա կանդրադառնա Հոկտեմբերի 27-ի գործով հետագա գործընթացին «Առաջին լրատվական»-ի հարցին Ռազմական ոստիկանության հիմնադիր պետ, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանը պատասխանեց․ «Իհարկե, դա ինչ-որ մի ժամանակ պետք է ասվեր։

Ես ուզում եմ դիմել այն մարդկանց, որոնք այսօր մտահոգված են, վայ-վույ են անում, թե այս ինչ նորություն էր, Շիրխանյանը նորություն չասաց։ Այդ ամենը եղել է՝ սկսած 35 հազար փախստականներից, վերջացրած բոլոր կետերով, էլ Հոկտեմբերի 27-ի մասով չեմ ասում։

Նոր բան չի ասվել, ինչ ասվել է՝ ճիշտ է ասվել։ Հոկտեմբերի 27-ի դեպքի բացահայտումը մեր ամբողջ ազգի ցանկությունն է եղել, որպեսզի իմանանք, թե ով ով է, և ովքեր են մեր թշնամիները»։

«Վերջերս ես Facebook-ում գրառում էի կատարել, որ ժամանակն է։ Ամեն ինչի շատ լինելը վատ է՝ սկսած թթվածնից, վերջացրած հայրենիքի սիրուց, իսկ Վազգեն Սարգսյանը շատ էր սիրում հայրենիքը, իր ընկերներին, որն էլ ունեցավ իր վնասը։

Այսինքն՝ երբ ժամանակին մենք ուզում էինք դա ասել, նա մեզ թույլ չէր տալիս՝ ասելով, որ դա կխաթարի Հայաստան-Ղարաբաղ հարաբերությունները»,- հավելեց Հովհաննես Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

www.1in.am

(Visited 110 times, 1 visits today)