Արամի համար ինչպե՞ս տեղ ստեղծեցիք, պարոնա՛յք․․․ փաստորեն, ես ճի՞շտ եմ հասկանում

Մեզ գիտնականներ և դասախոսներ պետք չե՞ն…

Картинки по запросу արամ մպ3

Նախորդ տարվա դեկտեմբերին թերթերից մեկում մի հոդված տեսա, որտեղ բոլորիս քաջ հայտնի Արամ MP3-ը հպարտանում էր, որ զորակոչվել է բանակ և գնում է հայրենիքի առաջ պարտքը կատարելու, և հարցին՝ արդյոք գիտի՞՝ որտեղ է ծառայելու, Արամը բացասական էր պատասխանել․․․

Բայց իմ պատմությունը Արամի մասին չէ, այլ եղբորս՝ Վահե Մելքիսեթյանի, ով մասնագիտությամբ նույնպես դեղագետ է և, ի տարբերություն Արամի, աշխատում էր իր մասնագիտությամբ․

Картинки по запросу արամ մպ3

դասավանդում էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, զուգահեռաբար սովորում էր նույն բուհի ասպիրանտուրայում (մեկ տասնյակից ավել գիտական հոդվածների հեղինակ է, այդ թվում՝ արտասահմանյան հեղինակավոր ամսագրերի, և այս տարի պատրաստվում էր պաշտպանել և ստանալ դ․գ․թ․ գիտական աստիճան), ինչպես նաև աշխատում էր միջազգային հայտնի դեղագիտական ընկերության հայաստանյան մասնաճյուղում և մի քանի հասարակական կազմակերպություններում։

Ինչո՞ւ անցյալ ժամանակով, որովհետև եղբայրս նույն ժամանակահատվածում նույնպես զորակոչվել է ՀՀ ԶՈՒ, զորակոչվել է՝ մասնակցելով վիճակահանությանը (ի տարբերություն Արամի) և հայտնվել ՀՀ ԶՈՒ ամենահեռու զորամասերից մեկում, ինչը գործնականում անհնար էր դարձնում նրա գիտական աշխատանքի և դասախոսության համադրումը ծառայության հետ։

Картинки по запросу արամ մպ3

Մի քանի անգամ դիմել ենք ՊՆ-ին եղբորս այնպիսի տեղ տեղափոխելու համար, որը նրան հնարավորություն կտար շարունակելու ուսումն ասպիրանտուրայում և դասավանդելու։ Նմանատիպ խնդրանքով դիմել էր նաև ԵՊԲՀ ռեկտորը, բայց բոլոր դիմումները մերժվել են այն պատճառաբանմամբ, որ ազատ տեղ չունեն․․․ Իսկ Արամի համար ինչպե՞ս տեղ ստեղծեցիք, պարոնա՛յք․․․

Փաստորեն, ես ճի՞շտ եմ հասկանում, որ մեզ գիտնական-դասախոսներ պետք չեն․․․

Картинки по запросу արամ մպ3

ՀԳ. Արամի դեմ ոչինչ չունեմ, ավելին՝ երբեմն լսում եմ իր երգերը․․․
ՀՀԳ. Կարծում եմ՝ եղբորս ու մյուս դեղագետների հանդեպ ավելի արդար կլիներ Արամին ծառայությունից ազատելը, քան այսպիսի ապօրինություններով նրա ծառայությունը Երևանում ապահովելը։ Բարի ծառայություն, տղե՛րք․․․

Սարգիս Մելիքսեթյան

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.meliksetyan/posts/10218823967219046

(Visited 49 times, 1 visits today)