Սցենարը նույնն է, սցենարիստը նույնն է, որը լավ գիտի փողերն ուտելու ձևը…Նրանց հետ մենք որևէ հաջողություն ու ապագա չունենք

ՀՀ գյուղատնտեսոթւյան նախարարության պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանում անասնապահությունը լուրջ ներուժ ունի։ Նա նաև նշել էր, որ ոչխարաբուծությանը ֆինանսավորելու են և սուբսիդավորեն, որպեսզի մարդիկ անասուններ ձեռք բերեն։

Картинки по запросу Հրաչ Բերբերյան

 

«Ագրարգյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը թերահավատորեն է վերաբերվում  այս հայտարարությանը։

168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Գյուղնախարարությունում չի տեսնում այնպիսի մարդու, որը կարող է անասնապահության մասին ինչ-որ բաներ ասել։

Похожее изображение

«Գուցե այդ մարդիկ գրքեր են կարդում, կամ իրենց դասախոսներից են հարցնում։ Իհարկե, անասնապահությունը, ոչխարաբուծությունը մեզ մոտ մեծ հեռանկարներ ունի, բայց դրա համար մեծ հմտություններով օժտված պաշտոնյաներ են պետք, թույլ տվեք այդ հմտությունների վրա կասկածել»,- նշեց Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ գյուղոլորտում ոչինչ չի փոխվել, նախկինի նման՝ ամեն ինչ նույնությամբ շարունակվում է։

Похожее изображение

«Օրինակ՝ նույն ձևով հայտարարում են, որ Եվրոպայից բարձր կաթնատվությամբ խոշոր եղջերավոր անասուն բերեն, բերել էին, ու սատկեց, դրա համար ո՞վ պատասխան տվեց։ Ցավն այն է, որ անպատժելիությունը ծնում է անպատժելիություն։

Փորձում են գյուղապահովագրության համակարգ ներդնել, երկու անգամ դրա համար տրվող փողերը մսխեցին, հիմա ուզում են երրորդն էլ մսխել։ Այս նույնությունը մեզ արդեն հոգնեցրել է, սցենարը նույնն է, կարծում եմ՝ սցենարիստը նույնն է, որը լավ գիտի փողերն ուտելու ձևը»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։

Похожее изображение

Ըստ մեր զրուցակցի՝ իրենք բոլոր հաշվարկներն ունեն, և երեք տարի է անհրաժեշտ, որպեսզի անասնապահության ոլորտում դրական ցուցանիշներ գրանցվեն։ Իսկ թե ինչ հաշվարկներ է արել Գյուղատնտեսության նախարարությունը, որ նման հայտարարություն է արել՝ դժվարանում է ասել։

«Գոնե թող ասեն մեկ ճանապարհ, որը տանելու է անասնապահության զարգացման։ Հայաստանում մանր եղջերավոր անասունների նորմալ գլխաքանակը պետք է լինի 1 մլն 200 հազար՝ ոչ ավելին, այժմ այդ թիվը 3-4 անգամ նվազել է։

Похожее изображение

Պետք է 1 մլն 200 հազարը չգերազանցի, որպեսզի մեր արոտավայրերը չենթարկվեն էրոզիայի, այսինքն՝ բնությանը չվնասելով՝ մենք այդ քանակով մանր եղջերավոր անասուն կարող ենք պահել, որի դեպքում արտահանումը կկազմի 600 հազար, ոչ ավելին»,- ընդգծեց Հրաչ Բերբերյանը։

Նա նաև հավելեց, որ որևէ ակնկալիք չունի այն պաշտոնյաներից, որոնք այսօր զբաղեցրել են կառավարության շենքը:

«Նրանց հետ մենք որևէ հաջողություն ու ապագա չունենք, ընդհանրապես մասնագետներ չկան»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։

168.am

(Visited 155 times, 1 visits today)