«Մենք պարտավոր չենք մաքրել,ուրիշի թափած աղբը»

«Շինարարները պատրավոր են մաքրությունը պահպանել, պետք է հետևեք: Էդպես է, եթե իրենք չեն անում, մենք պետք է հետևենք»,- ասել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնակատար Արման Նավասարդյանը անդրադառնալով Երևանի քաղաքապետի խոսքին ասում է, որ ինքը մեղավոր և անմեղ չի փնտրում: Ինքն էլ է մեղավոր:

«Հենց սկսում են մեղավոր և անմեղ փնտրել, չի կառուցվում: Հենց սկսում ենք իմ ու քո անել, երկիրը չի կառուցվում», – ասել էր քաղաքապետը՝ հավելելով, որ քաղաքը միայն շաբաթօրյակներին չէ, որ պետք է մաքրվի, դա պետք է անել ամեն օր՝ սկսելով աղբը չթափելուց:

Այսօր շաբաթօրյակի ընթացքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու քաղաքապետը շինհրապարակը աղբից մաքրել են, թատրոնի անձնակազմի ոչ բոլոր անդամներն են միացել նրանց, չնայած վարչապետն անընդհատ միանալու հորդորներ է հնչեցրել:

Ըստ տարածված խոսակցությունների, դերասանների մի մասը ասել է, որ պարտավոր չեն մաքրել ուրիշի թափածը:

shabat.am

(Visited 242 times, 1 visits today)