Արդյոք իրավաչափ է նրա՝ որպես ՀՀ նախագահ անձեռնմխելիության ձեռք բերումը

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա մեկ հարց, որն այսպես կոչված գտնվում է մակերեսին և չի նկատվում կամ պատշաճ ուշադրության չի արժանանում:

Խոսքը Ռ. Քոչարյանի ՀՀ քաղաքացիության մասին 1998թ. տրված տեղեկանքի մասին է, որով նա մասնակցեց ՀՀ նախագահի ընտրություններին:

Այստեղից է սկսվում իրավական հիմնավորումը, թե արդյոք նա իրավունք ուներ առաջադրել իր թեկնածությունը որպես ՀՀ նախագահական ընտրություններում:

Картинки по запросу սաքունց

Նաև այս տեղեկանքի իրավական գնահատականով է պայմանավորված այն խնդրի լուծումը, թե արդյոք 1998թ. նախագահական ընտրությունները կարելի է համարել օրինական, և, հետևաբար, արդյոք իրավաչափ է նրա՝ որպես ՀՀ նախագահ անձեռնմխելիության ձեռք բերումը:

Ինչևէ, վերստին նման հարցեր ծագում են ՀՀ նախագահական բոլոր ընտրությունների հետ կապված, և այս բոլոր խնդիրների լուծումը գտնվում է անցումային արդարադատության տրամաբանության շրջանակում, որպեսզի զերծ մնանք հատվածային կամ ընտրովի մոտեցումներից և նման հանրային ընկալումներից:

Похожее изображение

Ճշմարտության բացահայտումն ու նրա իրավական ամրագրումը միակ երաշխիքն է, մեր հետագա զարգացումներում նման կեղծիքներից զերծ մնալու համար»:

(Visited 67 times, 1 visits today)